Տղամարդու կյանքի յոթ կարեւոր փուլերը

21:12   18 հունվարի, 2022

Տղամարդու կենսաբանական ժամացույցն այլ կերպ է աշխատում

6 տարեկան՝ սեփական «ես»-ի դրսեւորում

Տղամարդկանց մրցակցողի էությունը արթնանում է մոտավորապես այդ տարիքում: Հենց այն էլ հետո ստիպում է ամբողջ կյանքում մրցել մյուս տղաների հետ՝ աշխատավարձով, մկաններով, մեքենաներով ու այլ խաղալիքներով:

15 տարեկան՝ բոլոր մտքերը սեքսի մասին են

Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու են դեռահաս տղաները շեղված սեքսի վրա: Բանն այն է, որ տղամարդկանց ուղեղում այն գոտին, որը պատասխանատու է մարմնական հաճույքնեի համար, երկուսուկես անգամ ավելի մեծ է, քան կանանց ուղեղում: Իսկ տեստոստերոնի քանակը պատանիների մոտ շուրջ 20-25 անգամ ավելի մեծ է, քան տղաների մոտ:

20 տարեկան՝ անպատասխանատվության գագաթնակետը

Տղամարդը ձգտում է իր կյանքում ունենալ միջինը 10-ից 20 սեռական զուգընկերուհի: Բնությունը հոգ է տանում, որպեսզի նա ակտիվ շաղ տա իր սերմերը, քանի դեռ առողջ ու երիտասարդ է: Իսկ որպեսզի հակաբեղմնավորիչ միջոցների մասին մտքերն ամեն ինչ չփչացնեն, բնությունը երիտասարդ տղամարդկանց մոտ անջատում է պատասխանատվության մեխանիզմը:

30 տարեկան. կայունության ձգտում

Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ մինչեւ 30 տարեկանն են հակված անհավատարմության: Իսկ հետո նրանք սովորաբար հավատարիմ եմ մնում մեկ զուգընկերուհուն: Բայց ի՜նչ միամիտ են սոցիոլոգները ....

32 տարեկան. ամուսնանալու ժամանակաշրջանը

Տղամարդկանց համար ամուսնանալու միջին տարիքը 32 տարեկանն է: Վերջին հետազոտությունները հաստատում են, որ երեսունից հետո ամուսնացած տղամարդիկ ավելի բավարարված են սեռական կյանքով ու ավելի շատ սեքս ունեն, քան նրանց չամուսնացած ընկերները:

Մինչեւ 40 տարեկան. նստակեցության ժամանակաշրջանը

Տղամարդու հորմոնալ հավասարակշռությունը խախտվում է այն բանից հետո, երբ նա հայր է դառնում. Սեռական հրապույրի ու բավականության համար պատասխանատու հորմոնի մակարդակն աճում է, իսկ տեստոստերոնի քանակը, որը տղամարդկանց դրդում է նոր զուգընկերուհիների որոնումներին, նվազում է:

43 տարեկան՝ զգացմունքային հասունություն

Կինն իր զգացմունքային հասունությանը հասնում է 32 տարեկանում, իսկ տղամարդը՝ միայն 43-ում: Այսինքն տասնմեկ տարի ուշ: Զարմացա՞ծ եք:

Աղբյուր՝ Cosmo



© NEWS.am STYLE