Ընտանեկան կադրեր. Մայա Պողոսյանն՝ ամուսնու ու որդու հետ

11:43   17 հունվարի, 2022

Մայա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

image_6487327 (1)-20.JPG (167 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Մայա Պողոսյանը վերահրապարակել է ամուսնու տեղադրած լուսանկարը․ կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում: Մայա Պողոսյանը գրկել է որդուն։ Նա գրավիչ կերպար է ընտրել՝ ջինսե շորտ, որը համադրել է վարդագույն տոպի հետ։

image_6487327-25.JPG (239 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեյշելյան կղզիներում։ Մայա Պողոսյանը դեղին տոպ էր կրում, ջինսե շրջազգեստ, որոնք ընդգծել էին նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել էր վզնոցով։



© NEWS.am STYLE