Գեղեցիկ աքսեսուարներ. Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը

12:46   17 հունվարի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

image_6487327 (2)-14.JPG (187 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում, որը համադրել է լայնեզր տաբատի հետ։ Սոնան հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ աքսեսուարները՝ վառ պայուսակ, գոտի, ականջօղեր։

View this post on Instagram

A post shared by Sona (@sona_matevosian)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սանկտ Պետերբուրգում։ Դերասանուհին սեւ բլուզ էր կրում, տաբատ, նույն գույնի երկարաճիտներ։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ գլխակապ, արեւային ակնոց, գլխարկ։ «Մամ, ես Պիտերում եմ», - գրել էր Սոնան, իսկ հետեւորդները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Ոճային աղջիկ»։



© NEWS.am STYLE