«Պարզապես սիրեք ձեզ, կյանքը, մարդկանց». Լիլիթ Բասյան (ֆոտո)

18:38   17 հունվարի, 2022

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

image_123986672-5.JPG (272 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը սեւ հագուստ է կրում ու արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Իմացեք․ ինչ դժվարություններ էլ լինեն, մի նեղացեք Աստծուց, նա ձեզ սիրում է։ Երբ մի դուռ փակվում է, պարտադիր բազմաթիվ այլ դռներ կբացվեն։ Դուք պարզապես սիրեք ձեզ, կյանքը, մարդկանց։ Լույս ճառագեք, մի գանգատվեք ճակատագրից ու կյանքից, որովհետեւ այն բոլոր իմաստներով հիասքանչ է»։

image_6487327 (1)-15.JPG (127 KB)

Ավելի վաղ տեղադրված  կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մեկնաբանություններում Լիլիթը նշել էր, որ մարմնի փոխակերպումը կյանքի փոխակերպում է։ «Երբ կա ավելորդ քաշի կոմպլեքս, դուք ամբողջ ուշադրությունն ուղղում եք դրան։ Ձեր բոլոր մտքերը այն մասին են, թե ինչպես նիհարել: Երբ դուք հաղթահարում եք այս բարդույթը, ձեռք եք բերում նոր մարմին, դուք ունենում եք ինքնավստահություն։ Դուք սկսում եք հավատալ ձեզ, քանի որ ավելորդ քաշը հաղթահարելուց հետո ինքներդ ձեզ ասում եք՝ եթե կարողացա անել սա, նշանակում է՝ կհաղթահարեմ նաև այլ խոչընդոտներ։ Այժմ ձեր մտքերը հանգիստ են, կան նոր մտքեր, թե ինչպես առաջ գնալ: Քաշ կորցնելը նոր հնարավորություններ է բացում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE