«Ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ. թույլ մի տվեք, որ ինչ-որ բան կանգնեցնի ձեզ». Արփի Գաբրիելյան (ֆոտո)

19:43   17 հունվարի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր գրավիչ կերպարը։

271922835_481091560042058_8443812112622333616_n.jpg (92 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Արփին սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Արփին արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ու փայլուն աքսեսուարները։ «Ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ։ Թույլ մի տվեք, որ ինչ-որ բան կանգնեցնի ձեզ»,- մեկնաբանություններում գրել է Արփին։

271821148_479776793506868_8919083687283455010_n.jpg (133 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Գնա այնտեղ, ուր ազատ ես շնչում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Արփին։



© NEWS.am STYLE