«Դու օրինակ ես ինձ համար, ու երանի՝ ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար»․ Լուսինե Թովմասյանի ջերմ շնորհավորանքը մայրիկին

13:39   17 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հրապարակային շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Լուսինեն ջերմ կադրեր է հրապարակել մայրիկի հետ ու գրել․ «Մամ ջան, դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես: Ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց քեզ։ Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ։ Իմ ամեն օրվա սկիզբը դու ես՝ օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ ու ստացել կյանքիս ամենամնայուն խորհուրդները: Մա՜մ, դու օրինակ ես ինձ համար, ու երանի ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար: Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք։ Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- գրել է Լուսինեն։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լուսինեն զոլավոր բլուզ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Նկատե՞լ եք՝ Արեւը միշտ կա։ Արեւ են մեր ընկերները, հարազատներն ու նույնիսկ փողոցում ժպտացող անծանոթները։ Մեզ մնում է պահել այն, սիրել ու չկորցնել»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE