Լեոնիդ Կուրավլյովի օրգանիզմում թոքերի լայնածավալ ախտահարում է սկսվել

15:22   17 հունվարի, 2022

Ծանր հիվանդ Լեոնիդ Կուրավլյովի օրգանիզմում թոքերի լայնածավալ ախտահարում է։ Մի քանի օրվա ընթացքում օջախը չորս անգամ մեծացել է։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնի է դարձել, որ 85-ամյա դերասանի թոքերի համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ մեկ շաբաթվա ընթացքում օրգանի ախտահարումը 5-10 տոկոսից հասել է 25-35 տոկոսի։

Ընդ որում, ժողովրդական արտիստի օրգանիզմը շարունակում է պայքարել հիվանդության դեմ։ Անկախ թոքերի ախտահարման ծավալի մեծացումից, Լեոնիդ Վյաչեսլավովիչն ինքնուրույն է շնչում, առանց թոքերի արհեստական օդափոխության սարքի օգնության։ Բժիշկները ժոովրդական արտիստին ցուցաբերում են անհրաժեշտ օգնությունն ու բուժումը։

Կուրավյլովը հունվարի 5-ին շտապ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի կասկածանքով։ Նրա մոտ վիրուսային պնեւմոնիա է ախտորոշվել եւ գլխուղեղի լուրջ ախտահարում։



© NEWS.am STYLE