Daily Mail. արքայազն Հարին պատմության ընթացքում առաջին անգամ կարող է հայց ներկայացնել բրիտանական կառավարության դեմ

18:12   17 հունվարի, 2022

Արքայազն Հարիի փաստաբանները դիմել են Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարություն՝ չեղարկելու համար նրան ոստիկակական պաշտպայությունից զրկելու որոշումը, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը պարզել է, որ նա հրաժարվում է հայրենիք այցելել՝ վկայակոչելով սպառնալիքն իր անվտանգությանը։ «Մեծ Բրիտանիան արքայազն Հարիի համար մշտապես տուն կլինի եւ երկրի, որում, ինչպես նա հույս ունի, նրա կինն ու երեխաներն անվտանգ կլինեն։ Ոստիկանության կողմից պաշտպանության բացակայությունը զուգորդվում է շատ մեծ ռիսկով»,- ասված է արքայազնի ներկայացուցչի հայտարարության մեջ։

Ընդ որում, արքայազնը խոստանում է բոլոր ծախսերն անձամբ վճարել։ Նշվում է, որ դա կարող է դառնալ արքայական ընտանիքի անդամի կողմից Նորին մեծություն թագուհու կառավարության դեմ առաջին հայցը պատմության ընթացքում։

Արքայազն Չարզլի կրտսեր որդին զրկվել է ոստիկական պաշտպանությունից, որը ֆինանսավորվում էր հարկատուների հաշվին, երբ 2020թ․-ին հրաժարվել է թագավորական պարտականություններից ու լքել երկիրը։



© NEWS.am STYLE