«Հարի Փոթերի» հիման վրա նկարահանվելիք սերիալում կխաղան տրանսգենդեր եւ ոչ բինար դերասաններ

19:12   17 հունվարի, 2022

Daily Mail-ը հայտնել է «Հարի Փոթերի» հիման վրա նկարահանվելիք սերիալում գենդերային եւ ռասայական բազմազանությնա մասին։ Քասթինգի ցանկում, որը հայտնվել է պերբերականի տրամադրության տակ, հիշատակվում է տրանսգենդեր եւ ոչ բինար դերասանների որոնման մասին։

Հարի Փոթերի հոր՝ Ջեյսմի դերը կատարելու համար հեղինակները «ասիացի, թխամորթ, աֆրոամերիկյան ծագմամբ, լատինոամերիկակցի, հարավասացի կամ հնդկական ծագմամբ» դերասանի են որոնում։

Ոչ սպիտակամորթ դերասանի կարող են որոնել նաեւ Սիրիուսի Բլեքի դերի համար։ Բնութագրում նշված չի եղել դերասանի սեռը, խոսք է եղել միայն ռասայի մասին։ Պարբերականի տեղեկություններով՝ Ռիմուս Լյուպինի դերը կարող է կատարել ցանկացած սեռի դերասան, սակայն Փիթեր Պետիգրյուի դերը պետք է կատարի «ոչ բինար, տրանս տղամարդ»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագիծի կյանքի կոչվելուն կարող է խանգարել մի քանի հանգամանք․ Ջոան Ռոուլինգը՝ Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը, պետք է աջակցի սերիալի ստեղծման գաղափարին։



© NEWS.am STYLE