Օպերատիվ աշխատակիցները ստուգում են վարկածը, որ Գրադսկու այրուն կողոպտելը կարող է բեմադրված լինել

20:05   17 հունվարի, 2022

Նախօրերին կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկու արյուց՝ Մարինա Կոտաշենկոյից 100 միլիոն ռուբլի են գողացել։ Կոտաշենկոն ոստիկանություն է դիմել՝ պարզաբանելով, որ անհայտ անձինք ճանապարհատրանսպորտային վթար են բեմադրել, ինչից հետո նստել են իր մեքենան ու սպառանցել զենքով։ Հանցագործները Գրադսկու այրուն ստիպել են իր տուն տանել, ուր մահճակալի տակից 100 միլիոն ռուբլի են վերցրել։

Պատմության մանրամասները քննիչներրի մոտ տարակուսանք են առաջացրել։ Շատերին զարմացնում է, որ կինն այդ մեծ գումարը պահել է ոչ թե բանկում, այլ տանը։ Կա մեկ այլ հանգամանք եւս․ Մարինան ոստիկանություն է դիմել տեղի ունեցածից 7 ժամ անց։

«Վթարը» տեղի է ունեցել մոտավորապես ժամը 13:00-ին, սակայն Կոտաշենկոն ոստիկանության բաժին դիմել է միայն ժամը 20:00-ին։ Գրեթե յոթ ժամ անց։ Կարծես թե հանցագործներին թույլ է տվել փախչել»,- հայտնել է իրավապահ մարմիններում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղբյուրը։

Լուսանկարը՝ instagram.com/irinapavlova_lenfilm

 

 



© NEWS.am STYLE