Առաջին սոլո տեսահոլովակի պատճառով «Artik & Asti» խմբի նախկին մենակատարին մեղադրել են գրագողության մեջ (վիդեո)

23:12   17 հունվարի, 2022

Ռուսական «Artik & Asti» խմբի նախկին մենակատար Աննա Դզյուվայի առաջին սոլո տեսահոլովակում գրագողություն են հայտնաբերել, գրում է StarHit-ը։

«Ֆենիքս» անվանումով տեսահոլովակում 31-ամյա երգչուհին նոր կերպարում է։ Նկարահանումներն արվել են թատրոնում․ Աննան կադրում նստած է դահլիճում եւ դիտում է բալետային զույգի զգացմունքային պարը, ապա հայտնվում է բեմում։

«Այս տեսանյութում ներդրված է այն մարդկանց հավատը, տաղանդն ու սերը, որոնք աշխատել են ինձ հետ, աջակցել են ինձ, երբ ես ունեցել եմ դրա կարիքը։ Դրանում այնքան շատ զգացմունքներ ու ապրումներ կան, որ ավելի լավ է դիտել, քան բառերով նկարագրել»,- հպարտությամբ ասել է աստղը։

538x600_0_9a040ecfd65a054e713ba22326a763f2@1148x1280_0xac120003_3208283191642410059.jpg (48 KB)

Հոլովակը բազմաթիվ հիացական արձագանքների է արժանացել, սակայն պարզվել է՝ ոչ այքան արժանի կերպով։ Ռեժիսոր Յուлյա Իվանովան տեսահոլովակում զարմանալի նմանություն է գտել «BP Broth» խմբի համար իր աշխատանքի հետ։ Նա դեռ երկու տարի առաջ նկարահանել է «Не смей» երգի տեսահոլովակը, իսկ դրանում կա գրեթե ամենն, ինչ ցույց է տվել Asti-ն՝ նույն վայրը, դիրքերը, պարերը․․․

«Ինձ պատահաբար ուղարկեցին տեսահոլովակը՝ գրելով․ «Նայիր, սա նույնությամբ այն է, ինչ դու նկարահանել ես»։ Արձագանքս՝ զարմանք ու տարակուսանք։ Նրա տեսահոլովակի ռեժիսորին չեմ ճանաչում եւ երբեք չեմ լսել նրա մասին»,- պարբերականի հետ զրույցում ասել է Յուլյան։



© NEWS.am STYLE