«Արեւոտ օրեր». Իննա Խոջամիրյանի ոճային կերպարը

11:11   18 հունվարի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

271018192_3618980871559156_659047322291771308_n.jpg (207 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Իննան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Արեւոտ օրեր»,- մեկնաբանություններում գրել է Իննան։

271344022_314425357093683_6959740713500641453_n(1).jpg (231 KB)

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարն արվել էր Բուդապեշտում։ Իննան պատկերված էր քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, վերարկու, երկարաճիտներ։ Նրա կերպարն ամբողջացնում էին շարֆն ու գլխարկը։ «Ոչ թե քաղաք է, այլ իմպրեսիոնիզմի կտավ», - գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE