«Ինչ-որ քայլ անելիս քո ականջին անընդհատ շշնջա, որ դու կարող ես»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)

12:13   18 հունվարի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Tamara.jpg (68 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կաշվե զգեստ է կրում։ Թամարան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Հաճախակի հպարտացիր քեզնով, գովիր ինքդ քեզ: Ինչ-որ քայլ անելիս քո ականջին անընդհատ շշնջա, որ դու կարող ես: Մի դադարիր ինքդ քեզ ուժ ներշնչել: Մի մոռացիր ամենքից շատ սիրել քեզ։ Դու այնքա՜ն լավն ես»,- հրապարակումը մակագրել է նա։

Tamara Gevorgyan.jpg (97 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Թամարան սեւ-սպիտակ զգեստ էր կրում։ Դերասանուին հավաքել էր մազերն, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ես երբեմն կարող եմ չհասկանալ քեզ, բայց այնպե՜ս եմ հավատում... Այնպե՜ս եմ հավատում... Հենրի Սենկևիչ «Առանց Դավանանքի»»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրուն»։

 



© NEWS.am STYLE