«Սիրուն ու նուրբ». Աննա Դովլաթյանի լուսանկարը

13:17   18 հունվարի, 2022

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը:

Anna Dovlatyan-1.jpg (176 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը սեւ հագուստ է կրում։ Աննան արձակել է մազերն ու նախապատվությունը տվել է բնական շպարին։ «Ձեր հոբբին աշխատանքի վերածեք ու երբեք ստիպված չեք լինի աշխատել»,- հրապարակման մեկնաբանություններում ռուսերենով գրել է Աննան։ Հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ անել․ «Սիրուն ու նուրբ»։

Anna Dovlatyan.jpg (211 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում՝ զգեստ եւ վերնաշապիկ։ Աննան արձակել է մազերն ու բնական դիմահարդարում էր ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձել աքսեսուարները՝ վզնոց, ականջօղ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Աննային․ «Յուրահատուկ, միշտ տարբերվող»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել էր Մոսկվայում։



© NEWS.am STYLE