«Արեւի շող»․ Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը

17:47   18 հունվարի, 2022

Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

271650237_285333336914241_1465985787917705030_n.jpg (162 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին մոխրագույն հագուստ է կրում։ Անժելան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, արձակել է մազերն ու վառ շպար նախընտրել։ «Արեւի շող»,- մեկնաբանություններում գրել է Անժելա Սարգսյանը։

271916830_143776604745878_8236196478038696251_n.webp.jpg (26 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էչ։ «Ես վստահում եմ կյանքիս հաջորդ գլխին, քանի որ գիտեմ հեղինակին», - հրապարակումն այսպես էր մեկնաբանել Անժելա Սարգսյանը։



© NEWS.am STYLE