Դրեյքը դարձել է 2021-ի ամենահանրաճանաչ երգիչը

12:59   18 հունվարի, 2022

Ռեփեր Դրեյքը, «chart data» ընկերության վարկածով, դարձել է 2021թ․-ի ամենահանրաճանաչ երաժիշտը։ Ռեփերն այդ մասին հայտնել է իր Twitter-ի էջում։

Սթրիմինգային հարթակներում նրա երգերը 8,6 միլիարդ լսում են ունեցել։ Դա նշանակում է, որ 131 լսված երգերից 1-ը պատկանում է արտիստին։

Երաժիշտը նախորդ տարի թողարկել է «Certified Lover Boy» սկավառակը, որը երկու անգամ պլատինե է դարձել։ Ընդ որում, այն առաջին անգամ պլատինե է ճանաչվել թողարկումից ընդամենը մեկ ամիս անց։ Ալբոմը պրեմիերայի օրը լսումների քանակով նաեւ գերազանցել է Apple Music-ի եւ Spotify-ի ռեկորդները։



© NEWS.am STYLE