Ռոբի Ուիլյամսը հայտարարել է, որ քիլլերը ցանկացել է սպանել իրեն

13:39   18 հունվարի, 2022

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը Mirror-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մարդասպանը փորձել է սպանել իրեն։

«Ես հայտնի դարձա, երբ 17 տարեկան էի։ 16 տարեկանում ես նվագում էի տղաների խմբում։ Երբ 21 տարեկան էի, հեռացա, ապա սոլո կարիերա սկսեցի, 80 միլիոն սկավառակ վաճառեցի, դարձա ռեկորդակիր վաճառված տոմսերի քանակով եւ այլն։ Անհավանական համբավն ու հաջողությունն ուղեկցվում են անհանգստությամբ, դեպրեսիայով եւ հոգեկան հիվանդություններով»,- ասել է արտիստը։

Նա նշել է, որ չի կարողանում տարբեր վայրեր այցելել ճանաչելիությւան պատճառով, որովհետեւ այտեղ կարող են մարդիկ լինել, որոնք ցանկանում են սպանել իրեն։

 



© NEWS.am STYLE