«Ավելի շատ կապված եմ Ալիսայի հետ»․ Տիմատիի մայրը պատմել է, թե ինչպես է վերաբերվում թոռներին

14:33   18 հունվարի, 2022

Ռեփեր Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, Ինստագրամում ամենահանրաճանաչ տատիկն է։ Ռեփերը տարբեր կանացից երկու երեխա ունի՝ Ալիսան, որի մայրը մոդել Ալյոնա Շիշկովան է եւ Ռատմիրը, որը ծնվել է Տիամտիի եւ Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների ընթացքում։ Եվ եթե Սիմոնայի էջում Ալիսայի մասնակցությամբ հրապարակումները շատ են, Ռատմիրը տատիկի ինստագրամյան էջում հաճախ չի հայտնվում։

Խնդիրն այն է, որ փոքրիկի մայրը՝ Անաստասիա Ռեշետովան, չի ցանկանում որդուն հանձնել սկեսրոջ դաստիարակությանը։ Այդ պատճառով Սիմոնան զգում է, որ բավականաչափ մտերիմ չէ փոքրիկի հետ։ «Բնակաբար, Ալիսային ավելի շատ եմ սիրում։ Նրա հետ ժամանակ եմ անցկացնում ծննդյան օրվանից։ Ալիսայի հետ ավելի շատ եմ կապված, իսկ Ռատմիրին պարզապես սիրում եմ»,- հայտարարել է ռեփերի մայրը։

simona280-image-09-01-2021-640x800.jpg (65 KB)

Սիմոնան բազմաթիվ անգամներ նշել է, որ իրեն դուր չեն գալիս Ռեշետովայի դաստիարակության մեթոդները։ Նա առայժմ չի պատրաստվում խառնվել մոր եւ որդու հարաբերութուններին, թեեւ պատմում է իր անհանգստության մասին։ «Ես ինձ Ռատմիրի հետ այլ կերպ կպահեի, սակայն մյուս հանգամանքները կքննարկեմ նրա ծնողների եւ ոչ որեւէ այլ մեկի հետ»,- նշել է Յունուսովան։

Երկրպագուները վստահ են, որ Սիմոնան չի սիրում Ռեշետովային։ Մոդելին մեղադրել են նրանում, որ նա Տիմատիին խլել է Ալյոնա Շիշկովայից, որը նոր էր ծննդաբերել։ Իբրեւ հենց դա էլ սկեսուրը չի կարողացել ներել Անաստասիային։

 



© NEWS.am STYLE