Կադրեր Երեւանի կենտրոնից. Լուսինե Թովմասյանի «street style»-ը

19:45   18 հունվարի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

272072358_352586853347441_199068624914734435_n.jpg (310 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ տաբատ է կրում, նույն գույնի բաճկոն։ Լուսինեն արձակել է մազերն եւ սպիտակ երկարաճիտներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսորերը՝ գլխարկ, արեւային ակնոց, պայուսակ։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ավելի վաղ արված հրապարակմամբ Լուսինե Թովմասյանը շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ «Մամ ջան, դու իմ կյանքի ամենակարևոր մարդն ես: Ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց քեզ։ Զբաղվածությանս մեջ անգամ մտքով միշտ քեզ հետ եմ ու գիտեմ՝ դու էլ իմ։ Իմ ամեն օրվա սկիզբը դու ես՝ օրս սկսվում է քո ձայնով և նույն կերպ ավարտվում։ Դու իմ ամենահարազատ ընկերն ես, ում հետ կիսվել եմ ամեն ինչ ու ստացել կյանքիս ամենամնայուն խորհուրդները: Մա՜մ, դու օրինակ ես ինձ համար, ու երանի ես էլ կարողանամ քեզ նման ընկեր դառնալ երեխաներիս համար: Դու միայն առողջ եղիր, մնացածը մենք կիրականացնենք։ Շնորհավոր ծնունդդ, Մամուլիկս»,- գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE