Ագաթա Մուցենիեցեն նշել է, որ Պավել Պրիլուչնին իր կյանքի գլխավոր հիասթափությունն է

15:58   18 հունվարի, 2022

Դերասանուհի Ագաթա Մուցենիեցեն, թվում է, չի կարողանում ներել նախկին ամուսնուն՝ «Փակ դպրոց» սերիալի աստղ Պավել Պրիլուչնիին։ Դերասանուհու զգացմունքները չի մեղմացնում նույնիսկ համատեղ հանգիստը նախկին ամուսնու հետ։ Նոր տարվանից հետո նախկին ամուսինները երեխաների հետ Դուբայ էին մեկնել։ SharesPro փոդքասթի ընթացքում դերասանուհին նշել է, որ նախկին ամուսնուն համարում է իր կյանքի գլխավոր հիասթափությունը։

Նա հավելել է, որ չի հավատում երջանիկ հարաբերութուններին առանց նյութական բարեկեցության։ Նա առայժմ չի հանդիպել երազանքների տղամարդուն, սակայն դեմ չէ ծանոթանալ ապահովված տղամարդու հետ։

«Վերջին ժամանակներում երազում եմ, որ իմ սիրրելի տղամարդը միլիարդատեր լինի։ Որ նա ունենա իր ինքնաթիռը, զբոսանավը։ Լավ է, երբ գումարի անսահմանափակ հոսք կա։ Ինձ համար կարեւոր է, որ տղամարդն ինձանից շատ վաստակի։ Թեեւ ես վախենում եմ, որ ինչպես միշտ կսիրահարվեմ մեկի եւ նրան կապահովեմ մինչեւ կյանքիս վերջը»,- ասել է դերասանուհին։



© NEWS.am STYLE