Ուիլ Սմիթը մոր 85-ամյակի առիթով պարել է նրա հետ (վիդեո)

16:12   18 հունվարի, 2022

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը հուզիչ շնորհավորել է մայրիկին՝ Քերոլայն Բրայթին 85-ամյակի առիթով։ Նա Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մոր հետ պարում է Ուիթնի Հյուսթոնի I Wanna Dance with Somebody («Ուզում եմ պարել ինչ-որ մեկի հետ») երգի հնչյունների ներքո։

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith)

«Այսօր՝ 85: Շնորհավոր ծնունդդ, մայրիկ։ Արի այսպես պարենք, մինչեւ 100 տարեկան»,- հոլովակը մակագրել է դերասանը։

Ուիլի հետեւորդներն անտարբեր չեն մնացել եւ հրապարակման մեկնաբանություններում միացել են շնորհավորանքներին։



© NEWS.am STYLE