Ելենա Պրոկլովան կաթվածից հետո վերամիավորվել է նախկին ամուսնու հետ

17:12   18 հունվարի, 2022

Ռուս դերասանուհի Ելենա Պրոկլովան յոթ տարվա բաժանումից հետո վերամիավորվել է երրորդ ամուսնու՝ Անդրեյ Տրիշինի հետ։ Այդ մասին արտիստը պատմել է «Թող խոսեն» հաղորդման եթերում։

«Մենք պսակադրված ենք։ Նա ինձ համար ամուսին է։ Ես նոր հարաբերությունների չեմ ձգտում։ Պապհպանել հները, ահա արժեքավորը»,- հայտարարել է Պրոկլովան։

Արտիստի ինքնազգացողությունը տարվա սկզբում վատացել էր, նա կաթվածով հայտնվել էր հիվանդանոցում։ Պրոկլովայի խոսքով՝ հիվանդանոցում, բացի բժիշկներից, իր մասին հոգ են տարել դուստրերը, ընկերուհին եւ Տրիշինը։ Պրոկլովան նշել է, որ նախկին ամուսինն իր ամենամտերիմ մարդն է եւ նրան շնորհակալություն է հայտնել հոգատարության եւ ուշադրության համար։

«Անդրեյը մշտապես եղել իմ ամենատրիմ մարդը եւ, իհարկե, այդպիսի բարդ իրավիճակներում ամեն բան այլ կերպ է գնահատվում։ Ես նրան անսահման շնորհակալ եմ հոգատարության, ուշադրության եւ նրա համար, որ նա կողքիս է եղել»,- ասել է դերասանուհին։

Հունվարի 10-ին Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Պրոկլովան Մոսկվայում հոսպիտալացվել էր։ Նա ուժեղ գլխապտույտ եւ բարձր ճնշում է ունեցել։

 



© NEWS.am STYLE