Սոսո Պավլիաշվիլին պատմել է, թե ինչպես է պարտքերի պատճառով վաճառել իր բնակարանը

20:12   18 հունվարի, 2022

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին պատմել է դժվարությունների մասին, որոնք ունեցել է իննսունականներին։ Արտիստն իր կյանքի մանրամասների մասին պատնել է Vokrug.tv-ին տված հարցազրույցում։

Երգչի խոսքով՝ այդ շրջանում ինքը ֆինանսական բարդություններ է ունեցել․ նա խնդիրներ է ունեցել բիզնեսի հետ, լուրջ պարտքեր են կուտակվել։ Արդյունքում դերասանը վաճառել է իր անշարժ գույքն ու ավելի փոքր բնակարան տեղափոխվել։ Սակայն Պավլիաշվիլին տեղի ունեցածի համար չի զղջացել, իսկ դժվարությունները նրան ավելի ուժեղացրել են։ Որոշ ժամանակ անց նրան խաբած մարդիկ կապ են հաստատել նրա հետ ու վերադարձրել գումարը։

«Ես գիտեի, որ վաճառելու եմ բնակարանը, քանի որ հարկավոր էր վերադարձնել մարդկանց պարտքը։ Ես վերադարձրի։ Եվ ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ, բացի Աստծուց եւ ծնողներիցս։ Ես հանգիստ եմ ապրել, մաքուր խղճով։ Փոքրիկ, վարձակալած բնակարանում։ Ոչ ոք չգիտեր, որ ես խնդիրներ ունեմ։ Ես դուրս էի գալիս ու բոլորին ուրախություն պարգեւում, ոգեւորում էի բոլորին եւ օգնում շատերին։ Թեեւ, գուցե, գրպանումս ոչ մի կոպեկ չեմ ունեցել, բայց օգնել եմ»,- հիշել է Սոսոն։



© NEWS.am STYLE