Բրիթնի Սփիրսի քույրը հայտարերել է, որ երգչուհին դանակով հարձակվել է իր վրա

19:19   18 հունվարի, 2022

Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Լինը, հրատարակել է Things I Should Have Said («Բաներ, որոնք ես պետք է ասեի») ինքնակենսագրականը, որում պատմել է երգչուհու հետ կյանքի մասին։

Ջեյմի Լինը հիշել է, որ երբ ինքը 12 տարեկան է եղել, ապագա արտիստը հարձակվել է իր վրա՝ սպառնալով դանակով։ Երգչուհին ի պատասխան քրոջը խնդրել է դադարել ստել եւ հերքել է մեղադրանքները։

Twitter-ի իր միկրոբլոգում նա հեգնական շնորհավորել  է քրոջը, որ նա իր ստի պատճառով ստորության նոր մակարդակի է հասել։ Երգչուհին հերքել է քրոջ հայտարարությունն ու նշել, որ նման բան չէր կարող անել։

 



© NEWS.am STYLE