«Սիրեք աշխարհը»․ Լիլիթ Սարգսյան (ֆոտո)

22:39   18 հունվարի, 2022

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանը, որը հեռուստադիտողների շրջանում հայտնի է «Սիրուն Սոնա»,  «Ախթամար», «Բեկորներ» սերիալներից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ կերպարում։

271970929_901972777130051_7484571702956367119_n(1).jpg (50 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ գույնի բլուզ։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ «Սիրեք աշխարհը», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում էր բաց երանգի հուդի, ջինսե ժակետ, տաբատ։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակումը Լիլիթը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Բնական գեղեցկություն»։



© NEWS.am STYLE