Top-5 խորհուրդներ՝ ինչպես ազատվել դեմքի սեւ կետերից

19:17   22 հունվարի, 2022

Ինչ են սեւ կետերը

Սեւ կետերը խոշոր ծակոտիներ են, որոնք ինչ-ինչ պատճառներով խցանված են մեռած մաշկով եւ ճարպերով։ Առավել հաճախ, այդ նշանները հայտնվում է դեմքին, հատկապես այտրին, կզակին եւ քթի հատվածում։ Բայց դրանք կարելի է հանդիպել մեջքի, պարանոցի, կրծքավանդակի, ձեռքերի եւ ուսերի հատվածում, այսինքն, որտեղ կան մազերի շատ ֆոլիկուլներ եւ ճարպագեղձեր։

Ահա մի քանի եղանակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բաց կոմետոգեններից մաքրել մաշկը։

1.Դուք կարող եք հաստ շերտով սպիտակ կավով դիմակ օգտագործել, բայց միայն խնդրահարույց շրջաններում։ Եվ ամեն դեպքում, խուսափեք աչքերի եւ շուրթերի նուրբ գոտիներից (դեմքի այդ մասերը հակված են չորության, քանի որ չկան ճարպագեղձեր):

2.Նրանք, ովքեր սովոր են վստահել միայն իրենց ձեռքերին, մաշկի հարթությունը կապահովեն շերտազատող մասնիկներով գելերը, փրփուրները, բալզամները եւ ամենօրյա օգտագործման համար այլ պարագաները: Դրանց տեսականին այժմ աներեւակայելի մեծ է։ Ընտրեք, թե ինչն է համապատասխանում Ձեր մաշկի տեսակին, որ բուրմունքն է հաճելի, ուշադրություն դարձրեք բաղադրությանը եւ հարմարեցրեք Ձեր գրպանին։ Կարեւորը, որ չմոռանաք օգտագործել առավոտյան եւ երեկոյան, իսկ հետո մաշկը խոնավեցնել։

3.Քթի վրայի սեւ կետերից արագ ազատվելու հարցում կօգնեն նաեւ հատուկ պատչերը, որոնք հաճախ վաճառվում են դեղատներում։ Հատուկ միջոցը պետք է տեղադրել խնդրահարույց մասում, եւ ապա հեռացնել աղտոտման հետեւանքների հետ միասին։ Հեշտ, արագ, արդյունավետ եւ մատչելի։ Սակայն սեւ կետերի խնդիրն այդ միջոցներն արմատապես չեն լուծի։

4.Մոռացեք տնային մեխանիկական մաքրման մասին: Սեւ կետերը սեղմելով, Դուք ոչ միայն վնասում եք մաշկը, այլեւ լայնացնում են ծակոտիները։ Արդյունքում դրանք կսկսեն ավելի շատ աղտոտվել։ Այս մեթոդի կոսմետոլոգները նախընտրում են ուլտրաձայնային մաքրումը: Դրանից հետո դեմքը մեղուների կծածի տպավորություն չի թողնում։ Կատարեք այս ընթացակարգը 2-3 ամիսը մեկ անգամ եւ մոռացեք սեւ կետերի մասին:

5.Հարկ է նաեւ վերանայել Ձեր կենսակերպը։ Դուք պետք է առաջին հերթին դադարեք ուտել շատ յուղոտ, քաղցր սնունդ, օգտագործել ալկոհոլ եւ այլն: Այս մթերքները միայն վատթարանում են մաշկի վիճակը՝ հրահրելով ավելորդ ճարպի կուտակում։ Եվ հակառակը, դիետիկ սննդի օգտագործումը, որը հարուստ է բջջանյութով, սպիտակուցով, A եւ E վիտամիններով, նպաստում է մարսողության բարելավմանը, ինչը նշանակում է, որ մաշկը դառնում է ավելի առողջ:

Աղբյուրը՝ Ivona.ua

 



© NEWS.am STYLE