Տնային դիմակներ մազերի համար, որոնք կփրկեն սառնամանիքին

18:11   23 հունվարի, 2022

Յուղերով դիմակ

Բնական յուղերն ի վիճակի են վերականգնել մազերի տեսքը, դրանց փայլ հաղորդել: Բացի այդ, դրանք սնուցում են գլխամաշկը ոչ պակաս, քան թանկարժեք միջոցները։ Վերցրեք մեկ թեյի գդալ գերչակի, երինժակի եւ սովորական ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացրեք միկրոալիքային վառարանում եւ քսեք մազերի ամբողջ երկարությամբ: 15 րոպե անց լվացեք տաք ջրով։

Բանանով դիմակ

Նման սննդարար եւ վիտամինային դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած բանան, մեկ ճաշի գդալ մեղր եւ մեկ քառորդ կիտրոն: Պատրաստեք բանանի խյուս, քամեք կիտրոնը եւ ավելացրեք մի գդալ մեղր։ Լավ խառնեք այն եւ դիմակը քսեք մազերի ամբողջ երկարությամբ: Երբ խառնուրդը փոքր-ինչ ներծծվի, լրացուցիչ շփեք այն գլխի մերսման շարժումներով: Մեկ ժամ անց լվացեք մազերը տաք ջրով եւ շամպունով:

Ավոկադոյով դիմակ

Այս ամրացնող դիմակի համար անհրաժեշտ է 2-3 ավոկադո։ Ավոկադոյի միջուկը խառնեք բլենդերի օգնությամբ: Ստացված զանգվածը քսեք մազերի ամբողջ մակերեւույթին, իսկ 30-40 րոպե հետո լվացեք տաք ջրով: Ազդեցությունն ամրապնդելու համար կարող եք փաթեթել Ձեր գլուխը սրբիչով կամ պոլիէթիլենային տոպրակով։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE