Ինքնաթիռում սկանդալից հետո Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է դատական հայց ներկայացնել բորտուղեկցորդի դեմ (վիդեո)

14:11   19 հունվարի, 2022

Բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան Մալդիվյան կղզիներից Մոսկվա վերադառնալիս սկանդալ է բարձրացրել ինքնաթիռում, հայտնում է StarHit-ը։

Արտիստի եւ նրա նոր սիրելիի՝ Սերգեյի խոսքով՝ հենց ստյուրադն է կոնֆլիկտ հրահրել։ Տղամարդը պատմել է, որ սուրճ է բերել, ինչից հետո Վոլոչկովան իջեցրել է դիմակն ու սկսել խմել։ Այդ պահին նրանց է մոտեցել բորտուղեկցորդ Իվանը՝ ձեռքին տեախցիկ եւ հայտարարել, որ Վոլոչկովան դիմակ չի կրել եւ «սկսել է կոպտել, կոնֆլիկտի տանել»։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

«Ես ու Նաստյան ինքնաթիռում էինք։ Շատ մարդիկ կային, եւ բոլորը մոտենում էին շփվելու նպատակով։ Նաստյան նրանց ինչ-որ նվերներ էր տալիս։ Եվ ինչ-որ պահի ես սուրճ բերեցի եւ փոխանցեցի Նաստյանին, նա իջեցրեց դիմակն ու սկսեց խմել»,- պատմել է Սերգեյը։

Արտիստւի խոսքով՝ ինքը մտադիր է դատական հայց ներկայացնել ինքնաթիռի անձնակազմի անդամի դեմ։

«Իզվեստիա»-ի տեղեկություններով՝ տեղ հասնելուց հետո նրանք ոստիկանությունում հինգ ժամ են անցկացրել, ինչից հետո նրանց բաց են թողել։ «Ես իրավիճակն այսպես չեմ թողնի, ես այդ Իվանի դեմ դատական հայց կներկայացնեմ, դա պրովոկացիա է, վնաս իմ համբավին, ժամանակին ու զրպարտություն»,- նշել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE