Netflix-ը փակում է Փերիս Հիլթոնի խոհարարական շոուն

15:12   19 հունվարի, 2022

Netflix-ը փակում է Փերիս Հիլթոնի «Պատրաստում ենք Փերիսի հետ» («Cooking with Paris») խոհարարական շոուն։ Այն բաղկացած էր վեց էպիզոդից, որոնցում հայտնի հյուրերը մոդելի հետ ճաշատեսակներ են պատրաստում  Նախագծի փակման պատճառներն առայժմ հայտնի չեն, հայտնում է Vulture-ը։

Շոուի շրջանակներում Փերիսը հայտնի մարդկանց հետ տարբեր ճաշատեսակներ էր պատրաստում՝ զեֆիրից մինչեւ բադի միս։ Հիլթոնի խոհանոցում հյուրընկալվել են Քիմ Քարդաշյանը, Դեմի Լովատոն, երգչուհի Saweetie-ն եւ այլ հայտնի մարդիկ։

«Պատրաստում ենք Փերիսի» հետ շոուն Netflix-ի թոփ տասնյամում հայտնվել է միայն մեկ անգամ։ Նախագիծը սթրիմինգային հարթակի օգտատերերի շրջանում հայտնիություն չուներ։



© NEWS.am STYLE