ԱՄՆ-ում մահացել է «Vogue» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելին

12:25   19 հունվարի, 2022

Հունվարի 18-ին մահացել է «Vogue» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Անդրե Լեոն Թելին, հայտնում է TMZ-ն։  

Նա կյանքից հեռացել է ԱՄՆ հիվանդանոցներից մեկում։ Լրագրողը 73 տարեկան էր։

Անդրե Լեոն Թելիի հահվան պատճառը չի նշվում։

Թելին համարվում էր «Vogue»-ի հիմնական ֆիգուրներից մեկը 80-90-ական թվականներին։ 1988թ․-ին նա եղել է ամսագրի ստեղծագործական տնօրենը։ Բացի այդ՝ նա եղել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ոճաբանը։  

Լուսանկարը՝ AP

Աղբյուրը՝ «Արգումենտի ի ֆակտի» 



© NEWS.am STYLE