Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին կանաչ զգեստ է կրում։ Թամարան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները։ «Աշխարհում միշտ կան մարդիկ, որոնց միջոցով Աստված ձեզ սիրում է»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կաշվե զգեստ էր կրում։ Թամարան արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Հաճախակի հպարտացիր քեզնով, գովիր ինքդ քեզ: Ինչ-որ քայլ անելիս քո ականջին անընդհատ շշնջա, որ դու կարող ես: Մի դադարիր ինքդ քեզ ուժ ներշնչել: Մի մոռացիր ամենքից շատ սիրել քեզ։ Դու այնքա՜ն լավն ես»,- հրապարակումը մակագրել էր նա։