«Կապույտը եռագույնից»․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:45   19 հունվարի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

272066217_489943485828387_238832525991819388_n.jpg (201 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ, փայլուն զգեստ է կրում։ Աստղիկը հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել։ «Կապույտը եռագույնից»,- մեկնաբանություններում գրել է Աստղիկ Սաֆարյանը՝ նշելով, որ լուսանկարներն արվել են իր «Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանումների ընթացքում։

Astghik Safaryan.jpg (275 KB)

Ավելի վազղ հրապարակված կադրերում երգչուհին կապույտ բլուզ էր կրում։ Աստղիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ Դիմահարդարումն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ մատանիները։



© NEWS.am STYLE