«Վերջին օրը»․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը Մոսկվայից

20:43   19 հունվարի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային լուքը։

270300996_1104324340344546_2830796089447147237_n.jpg (75 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Մոսկվայում։ Դերասանուհին բաց գույնի փետրաբաճկոն է կրում, որը համադրել է գունավոր շարֆի ու գլխարկի հետ։ Սոնան խոշոր աքսեսուարներ է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Վերջին օրը»։

image_6487327 (2)-14.JPG (187 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ էր կրում, որը համադրել էր լայնեզր տաբատի հետ։ Սոնան հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ աքսեսուարները՝ վառ պայուսակ, գոտի, ականջօղեր։



© NEWS.am STYLE