Հինգ տարվա «պատերազմից» հետո Քսենիա Բորոդինան եւ Կատյա Ժուժան հաշտվել են

16:08   19 հունվարի, 2022

Հեռուստահաղորդավարուհիներ Քասենիա Բորոդինան եւ Կատյա Ժուժան հինգ տարվա «պատերազմից» հետո հաշտվել են եւ հայտարարել, որ ընկերուհիներ են։ Ինստագրամյան էջում հեռուստահաղորդավարուհիները համատեղ լուսանկար են հրապարակել։ Մեկնաբանություններում նշվում է՝ «վերջապես միասին»։

View this post on Instagram

A post shared by Ксения Бородина (@borodylia)

Super.ru-ի հաղորդմամբ՝ լավագույն ընկերուհիները վիճել էին ընդհանուր զրուցարանում հաղորդագրության պատճառով։ Ժուժայի խոսքով՝ ինքը չէր տեսել Բորոդինայի դստեր հիվանդության մասին հաղորդագրությունը, այդ պատճառով ժամանակին նրան չէր աջակցել։ Քսենիայի վարկածի համաձայն՝ Կատյան իր հետ ընկերական հարաբերություններ է ունեցել հանուն շահի եւ օգտվել է իր բարությունից․ հեռուստահաղորդավարուհին օգնում էր մեծացնել Կատյայի դստերը, մասնակցում էր սոցիալական ցանցերում Ժուժայի հաշվի ակտիվացմանը, սակայն ընկերուհին նախանձել է Բորոդինայի հաջողությանը։

Հետագայում Կատյա Ժուժան ամուսնացել է գործարար Արտյոմ Մարկելովի հետ։ Ամուսնության ընթացքում նրանք երկու որդի են ունեցել։ Բորոդինան, հակառակը, բաժանվել է ամուսնուց՝ Կուրբան Օմարովից։



© NEWS.am STYLE