Netflix-ը հրապարակել է «Թղթե տունը» սերիալի կորեական ռեմեյքի թրեյլերը (վիդեո)

18:12   19 հունվարի, 2022

Դեռ 2020թ․-ին հայտնի է դարձել իսպանական «Թղթե տունը» սերիալի կորեական ադապտացված տարբերականի նկարահանման մասին, սակայն հեղինակները միայն հիմա են որոշել հանդիսատեսին ներկայացնել շոուի թրեյլերը։

«Թղթե կողոպուտ․ Կորեա՝ միացյալ տնտեսական գոտի» սերիալի առաջին եթերաշրջանը 12 էպիզոդ կունենա։ Հոլովակի սկզբում Պրոֆեսորն ուշադիր զննում է Սալվադոր Դալիի դիմակները։

Նախագծի ռեժիսորը կլինի Քիմ Հոն Սոնը, սցնեարւիտսը՝ Ռյու Են Ջեն։ Առաջին եթերաշրջանի էպիզոդների տեւողությունը 60 րոպե կլինի։ Netflix-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ նոր տարբերակը նույնքան հանրաճանաչ կդառնա, որքան իսպանական օրիգինալ տարբերակը։

Պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի աշնանը։

 



© NEWS.am STYLE