Կոնստանտին Մելաձեի դուստրը մասնակցել է ուկրաինական «Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանին (վիդեո)

20:12   19 հունվարի, 2022

Երգահան Կոնստանտին Մելաձեի դուստրը՝ Լիան, մասնակցել է ուկրաինական «Ձայնը» նախագծի տասներկուերորդ եթերաշրջանին։ «1+1» հեռուստաալիքը ցուցադրել է նախագծի նոր եթերաշրջանի անոնսը, որում ներառված է նաեւ Մելաձեի դստեր ելույթը «կույր լսումների» ընթացքում։ 17-ամյա Լիան կատարել է Լեոնարդ Քոհենի «Hallelujah» հիթը։

«Պատահել , որ ես ու հայրս մեքենայով երթեւեկել ենք, եւ ես սկսել եմ երգել։ Նա ասել է, որ ես շատ լավ եմ երգում։ Հենց այդ խոսքերն էլ ինձ համար ամենակարեւորն են եղել»,- հոլովակում ասում է Լիան։

Կոնստանտին Մելաձեն առայմ չի մեկնաբանել դստեր մասնակցությունը հայտնի նախագծին։

Լիան Կոնստանտին Մելաձեի եւ նրա նախկին կնոջ՝ Յանայի կրստեր դուստրն է։ Ծնողների ամուսնալուծությունից հետո նա, նրա ավագ քույրը՝ Ալիսան եւ կրտսեր եղբայրը՝ Վալերին, շարունակում են ապրել մոր հետ Կիեւում։



© NEWS.am STYLE