Մահացել է Գասպար Ուլիելը

18:44   19 հունվարի, 2022

37 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը, հայտնում է Le Monde-ը։ 

«Հաբինալ․ վերելք» ֆիլմի աստղն ընկել ու գիտակցությունը կորցրել էր Ֆրանսիայի հարավում՝ լեռնադահուկային հանգստավայրում։ Պատահարի պատճառը հայտնի չէ։ Գասպարին օգնություն էին ցուցաբերել փրկարարներն ու դահուկային կայանի բժիշկը։ Ավելի ուշ աստղին ուղղաթիռով տեղափոխել էին Գրենոբլի ունիվերսալ բժշկական կենտրոն։

Դերասանը հայտնի է «Սեն Լորան․ ոճը ես եմ», «Հաբինալ․ Վերելք», «Երկար նշանադրություն», «Սա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմերում կատարած դերերով։

 

 



© NEWS.am STYLE