«Սեր»․ Ջուլիա Եղշատյանի եւ ընտրյալի նոր լուսանկարը

23:44   19 հունվարի, 2022

Դերասանուհի Ջուլիա Եղշատյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ընտրյալի հետ։

271910513_321688999855801_4803945177098753487_n.jpg (168 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Ջուլիան եւ նրա սիրելին ջերմ գրկախառնված են։ Զույգը կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում է սպիտակ բլուզ, սեւ տաբատ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ «Շնորհավոր ծնունդդ, սեր», - գրել է դերասանուհին։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուլիան խոսել էր «Շանթ» հեռուստաընկերության «Բեկորներ»  հեռուստասերիալում գլխավոր հերոսուհիներից մեկի` Սյունեի դերում Լիլիթ Սարգսյանին փոխարինելու մասին։ «Ինձ համար շատ անսպասելի էր առաջարկը, քանի որ նախկինում մեկ այլ դերասանուհու փոխարինելու փորձ չէի ունեցել, բայց մեր մասնագիտության մեջ պետք է պատրաստ լինենք նաեւ դրան»,- ասել էր նա:



© NEWS.am STYLE