Ժառանգության պատճառով. էստրադային երգիչ Պրոխոր Շալյապինին կասկածում են կնոջ սպանության մեջ

22:12   19 հունվարի, 2022

Էստրադային երգիչ Պրոխոր Շալյապինին մեղավոր են համարում միլիոնատեր կնոջ մահվան մեջ։ Դերասանի եղբոր՝ Նիկոլայ Խլյակինի խոսքով՝ Շալյապինը նրանց ծանոթ դեղագործին դիմել է սարսափելի հարցերով։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական Առաջին ալիքի «На самом деле» հաղորդման եթերից հետո, որի ձայնագրությունը հասանելի է YouTube-ում։

Հաղորդման հյուրերը հայտարարել են, որ կատարողը կարող էր թունավորել կնոջը փողի պատճառով։ Նրանց կարծիքով՝ դա է վկայում Շալյապինի կասկածելի պահվածքը։ ԱՄՆ-ում կնոջ հոսպիտալացումից հետո նա վերադարձել է հայրենիք եւ չի մասնակցել նրա հուղարկավորությանը։

Թոք-շոուի մասնակիցները նաեւ հիշել են, որ իբր Շալյապինի հրամանով Դեւիսի սննդի մեջ անհայտ նյութեր են ավելացրել: Դրա անուղղակի հաստատում են դարձել արտիստի ընկերուհու խոսքերը։ Նա հայտարարել է, որ երգիչն իրենից հարցրել է, թե ինչպես կարելի է աննկատ մարդ սպանել։ Ինքը՝ երգիչը, պնդում է, որ մինչեւ հիմա չի կարողանում հավատալ կորստին։



© NEWS.am STYLE