Prada-ն 660 դոլար արժողությամբ բասկետբոլային գնդակ է թողարկել

23:12   19 հունվարի, 2022

Prada-ն ներկայացրել է Outdoor Mountain-ի կապսուլային հավաքածուի համար նախատեսված բասկետբոլի գնդակը։ Ստեղծողները ոգեշնչվել են ակտիվ սպորտաձեւերով: Այս մասին հաղորդում է Hypebeast-ը։

1642600827923037.jpg (167 KB)

Գնդակը պատրաստված է սեւ ռեզինից եւ զարդարված է իտալական բրենդի ավանդական եռանկյունաձեւ լոգոտիպով, ինչպես նաեւ ընդգծված սպիտակ գծերով: Հավաքածուն ներառում է կաշվե դետալներով, կարճ բռնակով հարմարանք՝ այն տեղափոխելու համար։

1642600827697351.jpg (151 KB)

Բասկետբոլի գնդակի արժեքը կազմում է 660 դոլար։



© NEWS.am STYLE