«Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, գծած ճանապարհ եւ գնահատի դա»․ Տաթեւ Սարգսյան

15:44   20 հունվարի, 2022

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։

272045461_497112111832107_4942269237156604918_n(1).jpg (119 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ բլուզ, որը համադրել է մոխրագույն գլխարկի հետ։ Տաթեւը հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ «Թող դանդաղ լինի, բայց քոնը եւ քեզնով։

Տիեզերքը սիրում ա համբերատարներին ու գիտի քեզ լիարժեք, հենց սկսես վազքը եւ որեւէ բան անել որեւէ մեկին ապացուցելու համար՝ հարամ ա անելու:

Միշտ հավատա, որ անցնում ես հատուկ քեզ համար ստեղծված, քեզ համար հատուկ գծած ճանապարհ եւ գնահատի դա, էնտեղ վերեւում՝ չգիտեմ ինչ են որոշում, բայց ավելի խելացի են, ու երեւի էնտեղ ժամանակ չկա, ուղղակի գիտեն ժամանակին նվիրել պիտի պատրաստ լինես ընդունել», - գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում էր սեւ բոդի, ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախապատվությունը տվել էր մեղմ շպարին։

«Յուրքանչյուրը հասկանում է մարդուն ու աշխարհն իր սրտի չափով։ Կան փոքրահոգի, կան մեծահոգի մարդիկ, կան մարդիկ, ովքեր հակառակ գնալու պահին գնում են ՝ հանուն, ու մնում կողքիդ: Կան սրտացավ ու կան սրտիդ ցավ պատճառողներ, իսկ դու սոսկ ՝ չնչին, բայց հեղեղներից փրկված, փոցխերից հեռու, մաքուր տեղ էիր իրենց նվիրել..․ յուրքանչյուրն արարում է իր սրտի չափով», - հրապարակումը մակագրել էր Տաթեւը։



© NEWS.am STYLE