Չեխ երգչուհին կանխամտածված վարակվել է կորոնավիրուսով ու մահացել

10:11   20 հունվարի, 2022

Չեխ ֆոլք երգչուհի Հանա Հորկան մտադրված վարակվել է կորոնավիրուսով՝ խուսափելու համար չպատվաստվածների համար սահմանված սահմանափակումներից ու մահացել է, հայտնում է The Daily Star-ը։

Արտիստի որդու՝ Յան Ռեկի խոսքվ, ինքն ու հայրը պատվաստված են եղել, սակայն վարակվել են COVID-19-ով, իսկ Հորկան մտադրված վարակվել է իրենցից։ Արտիստը պատվաստված չի եղել ու ծրագրել է հիվանդանալ՝ խուսափելու համար սահմանափակումներից, որոնք իշխանությունները մտցրել են չպատվաստվածների համար։

«Նա պետք է մեկ շաբաթով մեկուսանար, քանի որ մեր թեստի արդյունքը դրական էր։ Սակայն նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել»,- նշեկ է Ռեկը։

Մահվանից մի քանի օր առաջ Հորկան սոցիալական ցանցերում հայտնել է, որ առողջանում է, իսկ հենց մահվան օրը գրել է, որ իր ինքնազգացողությունը լավացել է։ Ավելի ուշ նա ցավ է ունեցել մեջքի հատվածում։ Նա պառկել է եւ տաս րոպե անց մահացել է` շնչահեղձ լինելով։

 Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE