«Գեղեցկուհի». Աննա Հարությունյանի դասական կերպարը

12:43   20 հունվարի, 2022

Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

270844778_1194114221420498_8296074757604505081_n.jpg (115 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան կաշվե զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական է դարձրել աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան կանաչ գույնի բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձել աքսեսուարը՝ ժամացույցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Միշտ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE