«Երեւան». Սոֆի Դեւոյանի «street style»-ը

14:44   20 հունվարի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

270357851_661233421741550_6685382985551608063_n.jpg (117 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սոֆին սեւ վերարկու է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ գլխաշոր, գլխարկ, պայուսակ։ «Երեւան։ Մտերմիկ երեկոներ»,- մեկնաբանություններում գրել է Սոֆին։

devoyan.jpg (123 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք վառ հագուստ եւ դիմահարդարում էին ընտրել։ «Ինձ ուժ տվող երկու Իմ Ամենաուժեղները»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր պարուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Գեղեցիկ եռյակ», «հիասքանչ եք»։



© NEWS.am STYLE