Ողբերգական միջադեպ Ալպերում․ հայտնի է Գասպար Ուլիելի մահվան պատճառը

11:12   20 հունվարի, 2022

«Հանիբալ․ վերածնունդ» ֆիլի աստղ Գասպար Ուլիելը, որը մահացել է սառցուղում բախման արդյունքում ստացած վնասվածքներից, միջադեպի ընթացքում սաղավարտ չի կրել, հայտնել է «France Press» գործակալությունը՝ վկայակոչելով Ալբերվիլի դատախազությանը, որը հետաքննություն է վարում։

Քննության արդյունքները ցույց են տվել, որ ֆրանսիական Սավոյում գտնվող հանգստավայրում դերասանը բախվել է մեկ այլ դահուկորդի։

Երբ փրկարարները ժամանել են, Ուլիելն անգիտակից է եղել։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոց։ Օրեր անց դերասանի մահվան պատճառ է դարձել գանգուղեղային վնասվածքը։

Լեռնադակուհային հանգստավայրում Ուլիելը ժամանակ էր անցկացնում կնոջ՝ ֆոտոմոդել Գաել Պիետրիի եւ փոքրիկ որդու հետ։



© NEWS.am STYLE