Ջոն Մալկովիչին COVID-19-ի անվավեր սերտիֆիկատի պատճառով թույլ չեն տվել մուտք գործել հյուրանոց

14:19   20 հունվարի, 2022

Ամերիկացի դերասան Ջոն Մալկովիչին COVID-19-ի անվավեր սերտիֆիկատի պատճառով թույլ չեն տվել մուտք գործել հյուրանոց, հայտնում է ANSA-ն։

68-ամյա դերասանին եւ ռեժիսորին թույլ չեն տվել մուտք գործել Վենետիկում գտնվող «Hotel Danieli» հյուրանոց։ Մալկովիչը երկու օր քաղաքում էր գտնվում «Ռիփլի» (Ripley) հեռուստասերիալում նկարահանումներին մասնակցելու նպատապով։ Պատճառն այն է, որ Մալկովիչի COVID-ի սերտիֆիկատի ժամկետը լրացել է դեռ նախորդ շաբաթ։

Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մալկովիչը ստիպված է եղել գիշերել մասնավոր կեցավայրում, որը գտնվում է մոտակայքում։



© NEWS.am STYLE