Սիրո երգեր․ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան ելույթ կունենա Երեւանում

11:29   20 հունվարի, 2022

Փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ 

Երեւանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:

 Ամերիկյան «Սի-Էն-Էն» հեռուստաընկերության կողմից Ալեսանդրո Սաֆինան ճանաչվել է աշխարհի փոփ-օպերային ժանրի երեք ամենահայտնի տենորներից մեկը, իսկ «Սանդեյ Մեյլ»-ը նրան դասել է աշխարհի ամենահայտնի տենորների շարքին: 

Ալեսանդրո Սաֆինան զուգերգերով ելույթ է ունեցել Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի և Սառա Բրայթմանի հետ և նույն բեմում հանդես եկել Խոսե Կարերասի և Բարբարա Հենդրիքսի հետ:

Լուսանկարը՝ Սաֆինայի ֆեյսբուքյան էջից

  



© NEWS.am STYLE