«Քամուն հակառակ կանգնելը ամեն մեկի բանը չէ, քամու ուժը զգալը ամեն մեկի բանը չէ, իսկ քամուն հակառակ պարելը` առավել եւս»․ Հրաչուհի Ութմազյան (ֆոտո)

18:47   20 հունվարի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

270768094_333007131853660_6842615100078036656_n.jpg (128 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում հաղորդավարուհին մուգ բլուզ է կրում, որը համադրել է ջինսե շորտի հետ։ Հրաչուհին հավաքել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Քամուն հակառակ կանգնելը ամեն մեկի բանը չէ, քամու ուժը զգալը ամեն մեկի բանը չէ, իսկ քամուն հակառակ պարելը` առավել ևս...»,- գրել է նա։

hrachuhi utmazyan.jpg (152 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հրաչուհին սեւ տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ «Քո խաղաղությունը քո ուժն է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE