«Խառնիր գույներդ կյանքի գույներին ու ստեղծիր գույներ, որոնք կլինեն քոնը»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)

20:44   20 հունվարի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

269992592_305362954979117_2821326433976296939_n.jpg (157 KB)

Ինստագրայան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին լայնեզր ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Քրիստինան արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ «Խառնիր գույներդ կյանքի գույներին ու ստեղծիր գույներ որոնք կլինեն քոնը»,- մեկնաբանություններում գրել է նա։

image_6487327 (1)-16.JPG (184 KB)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, բաց գույնի բլուզ։ «Սիրել ու խնամքով սրտում պահել մարդուն, որը թույլ է տալիս սիրել, երազել, կարոտել, զգալ, ընկերություն անել, ուժեղ լինել, մոռանալ վախերը թուլության ժամանակ, խաղաղվել երբ գժված ես, գժվել երբ միապաղաղ է, ներս նայել ավելի շատ, ճանաչել, բացահայտել, ստեղծագործել, սիրուն ապրել, ավելի լավը լինել...»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE