Օլեգ Բասիլաշվիլին երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

15:03   20 հունվարի, 2022

Ռուս դերասան Օլեգ Բասիլաշվիլին երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով: Նա այդ մասին հայտնել է News.ru-ին տված հարցազրույցում:

«Ամեն ինչ կարգին է, ես տանն եմ, նշաններ չկան: Հավանաբար վարսկակիր եմ: Ջերմություն չունեմ, ոչինչ չկա»,- ասել է Բասիլաշվիլին: 

Նախորդ տարվա սկզբին եւս Բասիլաշվիլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա բուժում է ստացել հիվանդանոցում: 

Օլեգ Բասիլաշվիլին խորհրդային դերասան է, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Նկարահանվել է «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Աշնանային մարաթոն» ֆիլմերում:



© NEWS.am STYLE